slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Agilent Technologies» ընկերության ներկայացուցիչներն այցելել են «Փորձաննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանի հրավերով 2019թ. հոկտեմբերի 9-ին «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Բ. Թադևոսյանի ուղեկցությամբ «Agilent Technologies France» ընկերության վաճառքի գծով տնօրեն Ջեռոմե Գալլինն այցելել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Հանդիպման ընթացքում Ա. Հովսեփյանը ներկայացրել է Կազմակերպության գործունեության փորձագիտական և գիտական կարևորագույն ուղղությունները, փորձագիտական տեսակները և ենթատեսակները։ Քննարկվել են Կազմակերպության և «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲ ընկերության միջև համագործակցության շրջանակաները։ Ներկայացվել է Կազմակերպությունում գործող «Agilent Technologies» ընկերության անալիտիկ սարքավորումների ցանկը, որով ներկայումս իրականացվում են տարաբնույթ փորձաքննություններ: 
Ա. Հովսեփյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը ենթադրում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցներ օգտագործող անձանց շրջանակների լիարժեք բացահայտմանն ուղղված համալիր միջոցառումների ձեռնարկում՝ արտադրողից մինչև սպառող շղթայի լիարժեք բացահայտմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է միակ փորձագիտական հիմնարկը, որտեղ միաժամանակ իրականցվում են թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի հայտնաբերմանն ուղղված ինչպես նյութագիտական, այնպես էլ տոքսիկոլոգիական (թունաբանական) հետազոտություններ, անհրաժեշտություն է առաջանում Կազմակերպության փորձագիտական համապատասխան ստորաբաժանումները վերազինել վերջին սերնդի սարք-սարքավորումներով (մասս-դետեկտրով համակցված գազ-քրոմատագրման, մասս-դետեկտրով համակցված գազ-քրոմատագրման, բարձր էֆեկտիվությամբ գազահեղուկային քրոմատագրման, մասս-դետեկտրով համակցված գազահեղուկային քրոմատագրման սարքերով): Նշված սարքերի համալրումը հնարավորություն կտա թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի լիարժեք բացահայտման, այնպես էլ որպես թմրամիջոցի, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառության վերջնական օղակ՝ մարդու կենսամիջավայրերում (արյուն, մեզ, մազ) թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի կամ դրանց մետաբոլիտների լիարժեք հետազոտման համար:
Ա. Հովսեփյանը նշել է, որ Բյուրոյի սննդամթերքի և ալկոհոլային խմիչնքների փորձաքննությունների ստորաբաժանումներն անհրաժեշտ է վերազինել նաև անալիտիկ սարքավորումներով: 
Քննակման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա փոխշահավետ համագործակցության ծավալման վերաբերյալ:
«Agilent Technologies France» ընկերության վաճառքի գծով տնօրեն Ջ.Գալլինն, իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Հովսեփյանին ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռքբերումներն ու մասնագիտական բարձր մակարդակը։
«Հաշվի առնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական անձնակազմի «Agilent Technologies» ընկերության սարքավորումներով աշխատելու մեծ փորձը, «Agilent Technologies» ընկերությունը հնարավոր է դիտարկի հետագայում հատուկ պայմաններով Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարքավորումային բազայի համալրման հնարավորությունները»,– հայտարարել է Ջ.Գալլին։
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նաև շրջայց Կազմակերպության ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձարկումների բաժնում և դատաբժշկական փորձաքննությունների բաժնի տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձաքննությունների լաբորատորիայում, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել սարքավորումների նոր ծրագրային ապահովումների և տվյալների բազաների ապահովման համար:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow